Թիվ ՇԴ/2612/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
15.02.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Անկախության հրապարակ 7 (0312) 5-01-83
Գործ- ՇԴ/2612/02/18Ե__________
13 փետրվարի 2019 թ.
Էդվարդ Ռոբերտի Հովհաննիսյանին
/ ք.Գյումրի, Մուշ 2 թաղ., 9 փող., շենք 4/1 բն. 9/
Դատական ծանուցագիր
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ/2612/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Սամվելի Սահակյանի ընդդեմ Էդվարդ Ռոբերտի Հովհաննիսյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով Դուք հանդիսանում եք պատասխանող կողմ:
Գործով նախնական դատական նիստը նշանակվել է 20.03.2019 թվականին, ժամը՝ 12:50-ին, (ք. Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 6 դահլիճ):
Խնդրում ենք նշված օրը և ժամին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Դատավորի օգնական` Վ.Ավետյան
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7
Հեռ..` +374 95 10 99 00
Էլ. փոստ`