Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/1045/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԿԴ2/1045/02/17
ԴԴ23
,,____,,______________ 2019թ.

Պատասխանող` Մարիամ Վարդգեսի Հովհաննիսյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան, 10 շենք, 16 բնակարան
2019 թվականի հունվարի 23-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Արտակ Շադյանի` թիվ ԿԴ2/1045/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վարդգես Հակոբի Հովհաննիսյանի, Մարիամ Վարդգեսի Հովհաննիսյանի, Պատվական Պարգևի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմում:
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակը և կարգը փոփոխելու մասին դիմումները դատարանը քննում է դրանք ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
Նշված օրենքով սահմանված կարգով տեղեկացվում եք, որ դիմումը կքննարկվի 2019 թվականի մարտի 01-ին, ժամը 11:20-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1) նշանակված դատական նիստի ընթացքում (դատական նիստերի դահլիճ 1):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննարկման համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374 226 45156

Էլ. փոստ`