Թիվ ԵԿԴ/1515/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
18.02.2019
<Մարիա Թրավել> ՍՊԸ-ին
ք. Երևան, Արշակունյաց 2, սենյակ 107
Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/1515/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի <Ստեփ Գրինտուր> ՍՊԸ-ի ընդդեմ <Մարիա Թրավել> ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 14.03.2019թ. ժամը 10:40-ին:
Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Խնդրվում է նշված օրը և ժամին ներկայանալ դատական նիստին, /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, 7-րդ դահլիճ/:
Հասցե` ք. Երևան Թբիլիսյան խՃ. 3/9
Հեռ..` +374 10 299450
Էլ. փոստ`