Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1831/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արփի Արշակի Սիմոնյանին
---------------------------------------------
/հասցե՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Շինարարների 1/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.01.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել սկզբնական հայցով պատասխանողներ /հակընդդեմ հայցով հայցվորներ/ Խաչիկ Սիմոնյանի, Տաթևիկ Սիմոնյանի, երրորդ անձ՝ Նարինե Սիմոնյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/1831/02/16 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Մանվել Խաչիկի Սիմոնյանի ընդդեմ Խաչիկ Արշակի Սիմոնյանի, Տաթևիկ Արշակի Սիմոնյանի, Արփի Արշակի Սիմոնյանի, երրորդ անձ՝ Նարինե Սիմոնյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Խաչիկ Արշակի Սիմոնյանի ընդդեմ Մանվել Խաչիկի Սիմոնյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու պահանջի մասին/ 19.12.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Աշտարակ, Շինարարների 1» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`