Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3483/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Արկադի Նորիկի Հովհաննիսյանին
---------------------------------------------
/հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 3 շենք, բն. 28/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.01.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3483/02/17 քաղաքացիական գործով /ըստ հայցի Վլադիսլավ Անատոլիի Անտիպովի ընդդեմ Արկադի Նորիկի Հովհաննիսյանի, Գրիգոր Վանյայի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին / 30.10.2018 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «ք. Երևան, Մաշտոցի պող. 3 շենք, բն. 28» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /333/

Էլ. փոստ`