Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3076/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԿԴ/3076/02/17 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին
/հասցեն` ք.Երևան, Աբովյան 66/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական գործով որպես պատասխանող ըստ հայցի Հովհաննես Գասպարյանի ընդդեմ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` աշխատանքի ընդունման հրամանը մասամբ առոչինչ ճանաչելու հետևանքներ կիրառելու, փորձաշրջանի արդյունքների ստուգումը, ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ. մարտի 18-ին` ժամը 14:00-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, դահլիճ` 8 /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`