Թիվ ԵԿԴ/5744/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.02.2019
Թիվ ԵԿԴ/5744/02/14 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
Ջուլիետա Ավագյանին
/հասցեն` ք.Երևան, Զաքյան փող., 3շ., 73 բն./
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական գործով որպես պատասխանող ըստ հայցի Գոռ Գևորգյանի ընդդեմ Գարրի Ավագյանի և Էրիկ Ավագյանի, երրորդ անձինք` Ռուդոլֆ, Արմեն, Մարիամ Ավագյանների և Ջուլիետա Ավագյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, համասեփականատեր երրորդ անձնանց կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. ապրիլի 10-ին` ժամը 15:00-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, դահլիճ` 8 /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 243635
Էլ. փոստ`