Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/1322/02/10 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/1322/02/10
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր ` Սամվել Հովսեփյան
/ք.Երևան, Հաթ Բ-4 Բաբաջանյան 18շ., 28 բն./

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Հովսեփյանի ընդդեմ Անուշ Թորոսյանի,Հերմինե և Էմմա Մկրտչյաններ ՝ գումարի բռնագանձման և գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին` մարտի 11-ին, ժամը` 14:20-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Դատավորի օգնական Մ.Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596, 112

Էլ. փոստ`