Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26118/02/18 քաղաքացիականգործով դատական ծանուցագիր

20.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/26118/02/18 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր

հայցվոր՝ ՍամվելԱսատուրի Մինասյանին
ՀՀ, ք. Երևան,Սունդուկյան 28ա շ., բն.23

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Ասատուրի Մինասյանի, ՍամվելԱսատուրի Մինասյանի, Նունե Սամվելի Մինասյանի ընդդեմ Հենրիկ Ասատուրի Մինասյանի, Գոհար Վաղինակի Հակոբյանի, Նադեժդա Հովսեփի Զաքարյանի, Արսեն Հենրիկի Մինասյանի, Արմեն Հենրիկի Մինասյանի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի մարտի 4-ին, ժամը 14:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:



Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`