թիվ ԵԴ/25176/02/18 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
21.02.2019
Արմեն Հովհաննիսյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Առինջ, 4-րդ փող., տուն 6)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/25176/02/18 քաղաքացիական գործով հայցվոր Արմեն Հովհաննիսյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» 14.11.2018 թվականի որոշման դեմ:
Հայցվոր Արմեն Հովհաննիսյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Կոտայքի մարզ, գ.Առինջ, 4-րդ փող., տուն 6 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 448-408 (350)
Էլ. փոստ`