Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5380/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

28.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Պատասխանող` Թիվ 5 տարածքային ընտրական հանձնաժողովին
ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ., թիվ 196 դպրոցի մասնաշենք

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/5380/05/17 վարչական գործով ըստ հայցի` »Իրավունքի Եվրոպա միավորում« հասարակական կազմակերպության, Ռիմա Աշոտի Ասրյանի, Քրիստինե Աշոտի Ասրյանի և Հարություն Արթուրի Հարությունյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թիվ 5 տարածքային ընտրական հանձնաժողովի, թիվ 5/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ՝ Ավետիսյան Էլմիրա Սերյոժայի) և թիվ 5/7 տեղամասային ընտրական հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ՝ Անտոնյան Հրահատ Վարազդատի)՝ թիվ 5/1 և 5/7 տեղամասային ընտրական հանձնաժողովների/հանձնաժողովի նախագահների գործողությունները (անգործությունը)՝ դիտորդներ Ռիմա Ասրյանի և Քրիստինե Ասրյանի կողմից արձանագրված խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը հանձնաժողովների գրանցամատյաններում չարձանագրելու հիմքով, ինչպես նաև 5/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի/հանձնաժողովի նախագահի գործողությունները (անգործությունը)՝ դիտորդ Ռիմա Ասրյանի կողմից արձանագրված օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու հիմքով ոչ իրավաչափ ճանաչելու, թիվ 5 տարածքային ընտրական հանձնաժողովի 19.05.2017 թվականի թիվ 6-Ա, 7-Ա և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 06.06.2017 թվականի թիվ 282-Ա որոշումները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 29.05.2019թ., ժամը 14։30-ին։
Խնդրվում է ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը 29.05.2019թ., ժամը 14։30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24)։

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթով։/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ hայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`