Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/5650/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱՔԴ/5650/02/15 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Մարիցա Լեոնի Էֆրեմիդուն
/հասցեն` ք.Երևան, Սայաթ-Նովա 21աշ., բն. 3./

Դուք կանչվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական գործով որպես պատասխանող ըստ հայցի Սիլվա Նիկոլայի Ղուկասյանի ընդդեմ Մարիցա Լեոնի Էֆրեմիդու, Էլեոնորա Երջանիկի Թումասյանի՝ «Ս.Ղուկասյանի կողմից Է.Թումասյանին տրված լիազորագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, այն է՝ դրա հիման վրա 06.06.2014թ. կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը և պայմանագրի հիման վրա Մարիցա Էֆրեմիդու անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և/կամ ՀՀ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կ.Ուլնեցի փողոց 3 փակուղի 2/2 շենքի թիվ 28 բնակարան հասցեի անշարժ գույքի նկատմամբ կատարված նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Կ. Ուլնեցի փողոցի 3 փակուղի 2/2 շենքի թիվ 28 բնակարանի նկատմամբ Մարիցա Էֆրեմիդուի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Կ.Ուլնեցի փողոց 3 փակուղի 2/2 շենքի թիվ 28 բնակարանի նկատմամբ Ս.Ղուկասյանի սեփականության իրավունքը ճանաչելու, ուրիշի ապօրինի տիրապետումից բնակարանը հետ վերադարձնելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. հունիսի 03-ին` ժամը 11:20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`