Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0984/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում

06.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Արտյոմ Սամվելի Թովմասյանին
հասցեն` ք. Վանաձոր, Տարոն 4, Բել. 13ա/2

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սամվել Թովմասյանի, Վարդուշ Արարատի Մխիթարյանի, Արտյոմ Սամվելի Թովմասյանի և Արարատ Սամվելի Թովմասյանի` ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և բռնագանձումը պարտապանի բաժնին համաչափ գումարի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 09.04.2019 թվականին, ժամը 11:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր՝ դատարանի 15.01.2019 թվականի որոշումը

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`