թիվ ԳԴ1/0026/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Հերմինե Ատոմի Հարությունյանինի վերաբերյալ դատական ծանուցագիր:
06.03.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Հերմինե Ատոմի Հարությունյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նաիրյան փող. 1նրբ. 8շ. 11 բն.
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Օլյա Դերենիկի Աբրահամյանի ընդդեմ Հերմինե Ատոմի Հարությունյանի, Մարինե Ատոմի Հարությունյանի և Նազիկ Բադոյի Հարությունյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում 1 787.000 ՀՀ դրամի չափով անբաժանելի բարելավումների համապատասխան հայցվոր Օլյա Աբրահամյանի բաժինը մեծացնելու և նշված բնակարանը հրապարակային սակարկությամբ վաճառելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, ժամը 17:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ