ԱՎԴ3/1080/02/18 քաղ. գործով դատական ծանուցագիր
07.03.2019
ԱՎԴ3/1080/02/18
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
04.03.2019թ ք.Վայք
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Արկադի Գագիկի Գրիգորյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/1080/02/18 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
<<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ն 31.10.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արկադի Գագիկի Գրիգորյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.11.2018թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկվել է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին, սակայն օրենքով սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան, հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել :
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Արկադի Գագիկի Գրիգորյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/1080/02/18 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2019 թ. մարտի 25 -ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` ք. Վայք , հասցեն` ՀՀ Վայոց Ձորի մարզ , ք. Վայք , Ջերմուկի խճուղի 8/:
Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8
Հեռ..` +374 282 23224
Էլ. փոստ`