թիվ ԳԴ/0048/02/13 Քաղաքացիական գործով սկզբնական հայցով հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող Թորոս Համլետի Ալեքսանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
11.03.2019
Քաղաքացիական գործով սկզբնական հայցով հայցվոր
և հակընդդեմ հայցով պատասխանող
Թորոս Համլետի Ալեքսանյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Գեղհովիտ
Տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԳԴ/0048/02/13 քաղաքացիական գործով քաղաքացիական գործով սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր Արփինե Վազգենի Դարբինյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել թիվ ԳԴ/0048/02/13 քաղաքացիական գործով կատարողական թերթը կատարման ներկայացնելու բացթողնված ժամկետը հարգելի համարելու մասին դիմում:
Դիմումի քննության կապակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2019 թվականի ապրիլի 01-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է դատական նիստ:
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պարտապան, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև պատշաճ լիազորագրով) 2019 թվականի ապրիլի 01-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 14:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ