Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0389/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատկան ծանուցագիր

13.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/0389/02/19
<<13>> մարտի 2019 թվական




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Քաղաքացիական գործով պատասխանող
Արթուր Վրույրի Մկրտչյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Գայի փող., 10 շ., բն. 8)


ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 12.02.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սեդա Խաչատուրի Զարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/0389/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը Դատարանի 27.02.2019թ. Ե-10147/19 գրությամբ ուղարկվել է Ձեզ՝ ք. Գյումրի, Գայի փող., 10 շ., բն. 8 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<շենքը փլված է>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`