Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0181/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հր. 7, mail - shirak-dataran@mail.ru
ՇԴ /0181/02/18
14.03.2019թ.
Ե-
Անետա Մեսրոպյանին
/ք. Գյումրի, Անի թաղ., 13 փող., շենք 13, բն.7/

Ուղարկվում է քաղաքացիական գործով ըստ հայցի Անտոնինա Գոնչարենկոն ընդդեմ Անետա Մեսրոպյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետեւյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը Դուք չեք ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փատաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պարտավոր եք ներկայացնել Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի մարտի 26-ին ժամը 12:50-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7, դատական նիստերի դահլիճ N 8/ :
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օր-ի 1498 հոդվածի 1-ին կետի` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ նախնական դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով:

Դատավոր` Լ. Խաչատրյան

Դատավորի օգնական` Ե. Առաքելյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 50173

Էլ. փոստ`