Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/4964/02/16 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ ծանուցագիր

16.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (0037410) 33-95-96 (ներքին՝ 209), աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵՇԴ/4964/02/16
<<15>> մարտի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող
Լենա Գևորգյանին
/ՀՀ, ք. Երևան, Շևչենկոյի 9 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել Հայցվորի՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում:
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 24 հոդվածի 2-րդ կետի համաձայն` Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ դիմումի քննարկման համար հրավիրված դատական նիստը նշանակվել է 2019 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 11:52-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 24 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 010-33-95-96

Էլ. փոստ`