Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/0873/02/13 քաղաքաացիական գործով պատասխանող Արմեն Ալբերտի Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

19.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Արմեն Ալբերտի Հովհաննիսյան
ք.Երևան, Նարեկացի 39-54

Դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Անելիք Բանկ՛ ՓԲ ընկերության Էջմիածնի մասնաճյուղի ընդդեմ Ա/Ձ Արմեն Ալբերտի Հովհաննիսյանի, Ալֆրեդ Աբելի Հովհաննիսյանի, Սարգիս Հովսեփյանի, երրորդ անձ՝ Վահե Միրաքյանի՝ վարկի պարտքը բռնագանձելու և բռնագանձումը աշխատավարձի, պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա տարածելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակված է 13.05.2019թ. ժամը 12:00-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40 շենք, հեռ. 010- 33-99-01:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ մասի՝ եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է սույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:
Դատավորի օգնական Ս. Փանոսյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` 010339901

Էլ. փոստ`