Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/4291/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/4291/02/14
Պատասխանող ՝ Նելլի Մամյանին
Հասցե՝ ք.Երևան, Տերյան փողոցի 23 շենքի թիվ 14
Երրորդ անձ՝ «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ք.Երևան, Տ. Մեծի 65ա

Որպես պատասխանող կողմ և երրորդ անձ, 2019 թվականի հունիսի 25-ին, ժամը 14:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4291/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ընդդեմ Արա Ասատրյանի, Արագած Ասատրյանի, Նելլի Մամյանի՝ Երևան քաղաքի Տերյան փողոցի 23 շենքի թիվ 14 բնակարանը հայցվորին օտարելու, պատասխանողների իրավունքները բնակարանի նկատմամբ դադարեցնելու և հայցվորի սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ ճանաչելու, նշված բնակարանը երկու ամսյա ժամկետում ազատելու և հայցվորին հանձնլուն պարտավորեցնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արա Ասատրյանի ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ «ԱՆԻԿՈՄ» ՍՊԸ-ի՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 23 շենքի թիվ 14 բնակարանի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները՝ մասնավորապես պարտավորեցնել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին հետ վերցնել սեփականության դիմաց դրված դեպոզիտը և վերցնել սեփականության նկատմամբ սահմանափակող գործողությունները պահանջի մասին:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`