Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5275/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր

21.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/5275/05/12 վարչական գործով
Ելից
N- ԴԴ9- -------------------
20.03.2019թ.
Կեն Կարեն Մնացականյան
/ԱՄՆ, Նևադա, ք. Լաս-Վեգաս, Պրիսքաթ, Քրիք փողոց, 9774/

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի ըստ հայցի Տիգրան Մնացականյանի, Հայկ Մնացականյանի, Հասմիկ Մնացականյանի և Լուսինե Մնացականյանի ընդդեմ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, երրորդ անձինք՝ Կեն Կարեն Մնացականյան (մինչև անվան փոփոխումը՝ Կարեն Մնացականյան), Փառանձեմ Բեյբությանի՝ իրավահաջորդ Տիգրան Մնացականյան՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն անձնագրային բաժնի պաշտոնատար անձանց գործողություններն ուղղված Երևան քաղաքի Գոգոլի փողոցի 5ա շենքի 48 բնակարանի հաշվառումից հանելուն և չհաշվառելուն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019թ. ապրիլի 15-ին ժամը 11.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` / հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ հ. 4: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:






ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103 հոդված

1.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդված
-Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
-Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 (268)

Էլ. փոստ`