թիվ ԵՇԴ/0041/04/14 սնանկության գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
22.03.2019
«Դամա Պրո» ՍՊԸ
---------------------------------------------
/հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 13)
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵՇԴ/0041/04/14 սնանկության գործով (ըստ դիմումի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի` «Դամա Պրո» սահմանափակ պատասխատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին) ՀՀ սնանկության դատարանի 09.01.2019 թվականի վճռի դեմ դիմումատուի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ «Դամա Պրո» սահմանափակ պատասխատվությամբ ընկերության «ՀՀ, ք.Երևան, Բագրատունյաց 13» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «լուծարված է» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 448408 346
Էլ. փոստ`