Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14352/02/198 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Արսեն Արմենակի Պետրոսյանին, Արմենակ Թադևոսի Պետրոսյանին, Զինա Վարդանյանին ուղղված դատական ծանուցագիր

25.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6 մաս

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվոր կողմից՝ 22․03․2019թ․ դատարն է մուտքագրել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի` <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Արսեն Արմենակի Պետրոսյանի, Արմենակ Թադևոսի Պետրոսյանի, Զինա Վարդանյանի` գույքի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արսեն Արմենակի Պետրոսյաեի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով դատական նիստի՝ պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով, որպես պատասխանող կողմ, 2019 թվականի մայիսի 22-ին, ժամը 14։30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր՝
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-287-100

Էլ. փոստ`