Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/3740/02/17 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ (ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

26.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

«Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին
---------------------------------------------
(հասցեի`ՀՀ, ք.Երևան, Շարուրի փող. 47/1)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵՄԴ/3740/02/17 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի ընդդեմ ԱՁ Տիգրան Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին), Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2018 թվականի վճռի դեմ պատասխանողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ «Աշտարակ կաթ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի «ՀՀ, ք.Երևան, Շարուրի փող. 47/1» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «անհայտ» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`