Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0142/04/16 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

26.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս


Սնանկության գործով կառավարիչ Մուրադ Պետրոսյանին
Հասցե՝ ք.Երևան, Շիրազի 50/10

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0142/04/16 սնանկության գործը՝ ըստ դիմումի ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ընդդեմ Զապետ Խաչատրյանի,պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք,որ սույն սնանկության գործով 03.04.2019թ նշանակվել է դատական նիստ Զապետ Խաչատրյանի սնանկության գործով կառավարչի կողմից ներկայացված միջոցների բաշխման միջանկյալ ծրագրի վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի ներկայացրած առարկության քննարմանը:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, 03.04.2019թ. ժամը՝ 11:30-ին (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` (0037410)74-28-20

Էլ. փոստ`