Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

26.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89





Էմմա Շաբոյանին
Հասցե՝ ք.Երևան, Կոմիտասի 38շ, բն 18


Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/1836/05/14 վարչական գործով ըստ հայցի Դավիթ և Լիլիթ Հաբեթյանների (այսուհետ նաև` Հայցվորներ)` ընդդեմ ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձինք՝ ՀՀ ԱՆ Կենտրոն նոտարական տարածքի նախկին նոտար Էմմա Շաբոյան, Սամվել Հապետյան, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ‹‹Զարգացման Հայկական Բանկ›› ԲԲԸ, Արուսյակ Հայրապետյան՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.03.2013թ.-ի թիվ 06032013-01-2145 վկայականով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Համբարձում Հապետյանի` ՌԴ Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Անդրեևո-Մելենտևո գյուղի վարչակազմի առաջատար մասնագետ Ալեքսանդր Կարպովի կողմից վավերացված 22.02.2011թ.-ի կտակն անվավեր ճանաչելու, 11.09.2013թ.-ին Սամվել Համբարձումի Հապետյանին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր տալու՝ ՀՀ ԱՆ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից իրականացված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ 17.09.2013թ.-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17092013-01-0126 և 05.11.2013թ.-ին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05112013-01-2019 վկայականներով կատարված սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու և նոտար Էմմա Շաբոյանի իրավահաջորդ հանդիսացող նոտարին` Դավիթ Հաբեթյանին և Լիլիթ Հաբեթյանին Վարդուշ Սարգսյանի ամբողջ գույքի մասով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի 31.01.2018 թվականի վճռի դեմ ՀՀ նոտարական պալատի, Սամվել Հապետյանի ներկայացուցիչ՝ Սուրեն Բաղրամյանի, Դավիթ Հաբեթյանի և Լիլիթ Հաբեթյանի ներկայացուցիչներ՝ Գնել Մուղնեցյանի և Սարգիս Մադաթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը տեղափոխվել և նշանակվել է 2019 թվականի ապրիլի 18-ին ժամը 10:20-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,9-րդ դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 201089

Էլ. փոստ`