Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0592/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Փիրուզա Ռուբերտի Սարգսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

26.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Փիրուզա Ռուբերտի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Անդրանիկի փ., շ. 40, բն. 5

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թամրազյան) 14.05.2018 թվականի որոշմամբ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մկրտիչ Վանիկի Սաֆարյանի և Փիրուզա Ռուբերտի Սարգսյանի ՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն, ընդունվել է վարույթ:
Քաղաքացիական գործը, դատավոր Ա. Թամրազյանի սույն դատարանում լիազորությունների դադարեցման կապակցությամբ, 19.11.2018 թվականին մակագրվել և 20.11.2018 թվականին հանձնվել է դատավոր Ա. Ոսկանյանին:
Դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) 21.11.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Հայցվորը՝ 22.01.2019 թվականին (հիմք՝ փոստային ծրար) գրավոր միջնորդություն է ներկայացրել Դատարան (Դատարանի գրասենյակ մուտք է արվել 25.01.2019 թվականին), որով հայցից հրաժարվելու հիմքով խնդրում է գործի վարույթը կարճել:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 9-րդ մասը՝ հայցվորի կողմից դատական նիստից դուրս ներկայացված պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը, դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով՝ թիվ ԳԴ/0592/02/18 քաղաքացիական գործով 2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 13:00-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)` հրավիրվել է դատական նիստ:
Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2019 թվականի մայիսի 14-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 13:00-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար:

Ի գիտություն

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`