Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/30513/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/30513/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Ցոլակ Համլետի Նիկողոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ Ընկերության և Պատասխանող Ցոլակ Համլետի Նիկողոսյանի միջև 07.03.2018 թվականին կնքվել է թիվ Վ 100899 սպառողական կրեդիտավորման պայմանագիրը: Վարկային պայմանագրով վարկառուին տրամադրվել է 100.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ: Վարկը տրամադրվել է տարեկան 22.8 տոկոս տոկոսադրույքով մինչև 17.02.2020 թվականը մարման վերջնաժամկետով, իսկ վարկառուն պարտավորվել է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից, ինչպես նաև պայմանագրով սահմանված վճարները:
Պատասխանողի կողմից խախտվել է Վարկային պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների մարման ժամանակացույցը և 26.12.2018 թվականի դրությամբ պարտավորությունը կազմում է 121.218,80 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Վարկային պայմանագրի 1.7, 4, 2.3.1, 5 կետերով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 348-րդ, 411-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածները, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ հոդվածները, պահանջել է պատասխանող Ցոլակ Համլետի Նիկողոսյանից բռնագանձել 121.218,80 ՀՀ դրամ գումար, 27.12.2018 թվականից սկսած՝ վարկի մնացորդի՝ 93.378,80 ՀՀ դրամի նկատմամբ, մինչև պարտավորության փաստացի կատարման պահն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հաշվարկված փաստացի վճարման օրվա դրությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափով, ինչպես նաև Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 27.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/30513/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 28.12.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 16.01.2019 թվականի որոշմամբ <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ցոլակ Համլետի Նիկողոսյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 16.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Ցոլակ Համլետի Նիկողոսյանի կողմից ստացվել 31.01.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`




ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/30513/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ցոլակ Համլետի Նիկողոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/30513/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 22.04.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`