Թիվ ՇԴ/1510/02/17քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
29.03.2019
ՇԴ/1510/02/17
<<20>> մարտի 2019 թվական
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Ժաննա Պուշկինի Նավասարդյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Վ. Սարգսյան 26 ա, 15)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 21.12.2018 թվականի <<Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշմամբ <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Ժաննա Պուշկինի Նավասարդյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/1510/02/17 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել Ձեզ՝ ք. Գյումրի, Վ. Սարգսյան 26 ա, 15 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<շենքը փլված է>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 05.03.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 05.03.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37431251025
Էլ. փոստ`