Թիվ ՇԴ/2551/02/17 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
29.03.2019
ՇԴ/2551/02/17
<<20>> մարտի 2019 թվական
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Սամվել Ասատուրի Ասատրյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Շիրազի 1 նրբ., տուն 91)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 21.12.2018 թվականի <<Գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին>> որոշմամբ <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդդեմ Սամվել Ասատուրի Ասատրյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ/2551/02/17 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել պատասխանողին՝ ք. Գյումրի, Շիրազի 1 նրբ., տուն 91 և ք. Գյումրի, Գորկու փ., նրբ 1, տուն 91 հասցեներով, որոնք վերադարձվել են Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով:
Նույն հասցեներով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 05.03.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 05.03.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37431251025
Էլ. փոստ`