Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6087/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ` Գուրգեն Հովսեփի Խմոյանին
/Հոլանդիա, Էինդհովեն, Ալլերսմա 80/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Սամվել Խմոյանի ընդդեմ ՀՀ Արարատ նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի, երրորդ անձ` Գուրգեն Հովսեփի Խմոյանի՝ Գուրգեն Հովսեփի Խմոյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալուն ուղղված «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի կողմից Գուրգեն Հովսեփի Խմոյանին 10.03.2010 թվականին տրված սեղանամատյանում թիվ 494 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2019թ. հունիսի 04-ին, ժամը՝ 16:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /217/

Էլ. փոստ`