Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/12399/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/12399/05/17 վարչական գործով
Ելից
N- ԴԴ9- -------------------
27.03.2019թ.
Գեղամ Ղազարյան
/ք. Երևան, Կոնդ թղմ., տուն 53/

Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Անուշավան Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ Օլգա Խաչատուրյան և Գեղամ Ղազարյան՝ Երևանի քաղաքապետի 09.11.2005թ-ի թիվ 2391-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով ապացույց պահանջելու մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. ապրիլի 29-ին ժամը 15.30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` / հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ հ. 4: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:



ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ԵՍԱՅԱՆ





ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89 հոդված

1.Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64 հոդված
-Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
-Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 (268)

Էլ. փոստ`