Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16560/02/18 քաղաքացիական գործով հաղորդագություն

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան/ Արաբկիրի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հաղորդագրություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաևՀայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Ըստ դիմումի Մարիետա Օնիկի Մանուկյանի՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել՝ Տիգրան Արմենի Մանուկյանին /ծնված 06.07.1993 թ.,վերջին հայտնի բնակության վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Բաբաջանյան 12 շենք, 12 բնակարան/ անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +(374)10 20-97-76

Էլ. փոստ`