Թիվ ԳԴ1/0495/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ
01.04.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Մերի Արտակի Հակոբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Երևանյան փ., տուն 102
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0495/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սեյրան Արտավազդի Ժամհարյանի ընդդեմ Մերի Արտակի Հակոբյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մերի Արտակի Հակոբյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Երևանյան փ., տուն 102), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «թերի հասցե» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0495/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի մայիսի 03-ին, ժամը 12:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով, իսկ ի պաշտոնե ներկայացուցիչը նաև կարգավիճակը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`