Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1441/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ՇԴ1/1441/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<28>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով Կարապետ Վաղարշակի Մակարյանի (անձնագիր՝ АG0369359, տրված՝ 06.11.2004 թվականին, 030-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Շիրակ, այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գագիկ Կամիսարի Գարեգինյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Շիրակ), Վարսենիկ Կամիսարի Գարեգինյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Շիրակ), Սվետլանա Կամիսարի Գարեգինյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Շիրակ), Վարդուհի Կամիսարի Գարեգինյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Շիրակ, այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության հիմքով Շիրակի մարզի Շիրակ գյուղում գտնվող վարելահողի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ՇԴ1/1441/02/17 քաղաքացիական գործին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

I. 16.11.2017 թվականին դիմելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան) Հայցվորը խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Շիրակի մարզի Շիրակ համայնքում գտվող թիվ 08-089-126-9 կադաստրային համարով 0,406 հա մակերեսով վարելահողի նկատմամբ, դադարեցնելով Պատասխանողների իրավունքն այդ հողի նկատմամբ:
Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 20.11.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
18.12.2017 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 25.04.2018 թվականի որոշմամբ <<Դատավարական փաստաթղթեր հանձնելու և առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ>> դատական հանձնարարություն է ուղարկվել ՌԴ իրացասու դատարանին:
23.11.2018 թվականին ՀՀ դատական դեպարտամենտից ստացվել է դատական հանձնարարության կատարման արդյունքները, որոնք 28.11.2018 թվականի գրությամբ ուղարկվել են թարգմանության:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա հրամանագրով 2019 թվականի հունվարի 01-ից դատավոր Արմեն Օնիկի Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ սնանկության դատարան:
Նշված քաղաքացիական գործը 24.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 26.12.2018 թվականին:
II. Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում ՀՀ նախագահի վերը նշված հրամանագրի հիմքով սույն քաղաքացիական գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:

Ղեկավարվելով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1495-րդ հոդվածներով, 1498-րդ հոդվածի 1-ին կետով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Թիվ ՇԴ1/1441/02/17 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի մարտի 13-ին, ժամը <<11:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`