Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4597/02/18 քաղաքացիական գործով ծանուցագիրփաստաթղթերի դեպոնացման մասին դատական

04.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ/4597/02/18
<<04>> ապրիլի 2019 թվական

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Քաղաքացիական գործով պատասխանող
Սեդա Նուշի Սողոմոնյանի ին
(հասցե՝ ք. Գյումրի, Ռուսթավելի փ., 29 տ.. )

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 17.12.2018 թվականի <<Պետական տուրքի վճարումը հետաձգելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ Մեսրոպ Ֆրունզեի Մկրտչյանի խնամակալ Մարինե Ֆրունզեյի Մկրտչյանի ընդդեմ Սեդա Նուշի Սողոմոնյանի, Սուսաննա Կնյազի Սողոմոնյանի, Հասմիկ Կնյազի Սողոմոնյանի, Կարեն Մարտինի Փիլոսյանի, Արթիկ նոտարական տարածքի նոտար Աիդա Թորգոմի Մկրտչյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՇԴ/4597/02/19 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ:: Որոշումը ուղարկվել է Ձեզ՝ ք. Գյումրի, Ռուսթավելի փ., 29 տ.. հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<նման հասցեատեր չկա>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 03.04.2019 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 03.04.2019 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (www.court.am):

Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`