Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0406/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր

05.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր` Շողակաթ, Աննա, Արտաշ և Լաուրա Գասպարյաններին

Հասցե` Գեղարքունիկի մարզ, ք. Մարտունի,
Մոմճյան փող., 1-ին փակ., թիվ 6
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Հակոբ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, երրորդ անձինք` Մարտունու համայնքի, Գևորգ Մանուկյանի, Ավետիկ, Շողակաթ, Աննա, Արտաշ և Լաուրա Գասպարյանների, Աիդա Մխիթարյանի, Սամվել, Արփինե, Գեղամ և Հովհաննես Ղազարյանների, Շողիկ Ավետիսյանի` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարտունու ՏՍ-ի կողմից 0.10 հահողամասի նկատմամբ 19.10.2009թ. թիվ 05-003-052-006 կադաստրային համարով կատարված պետական գրանցումը վերացնելուն, 0.15 հա հողամասի նկատմամբ Հակոբ Հայրապետյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Դատաքննության նիստը տեղի կունենա 2019թ. մայիսի 14-ին, ժամը՝ 14։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Գ. Նժդեհի 23, հարկ երրորդ, դատական նիստերի դահլիճ N 23։
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ա. Միրզոյանի օգնական` Լ. Բոյաջյան

Գործ թիվ ՎԴ/0406/05/12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18-ը մարտի 2019թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյան, քննարկելով գործն ըստ հայցի Հակոբ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, երրորդ անձինք` Մարտունու համայնքի, Գևորգ Մանուկյանի, Ավետիկ, Շողակաթ, Աննա, Արտաշ և Լաուրա Գասպարյանների, Աիդա Մխիթարյանի, Սամվել, Արփինե, Գեղամ և Հովհաննես Ղազարյանների, Շողիկ Ավետիսյանի` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարտունու ՏՍ-ի կողմից 0.10 հահողամասի նկատմամբ 19.10.2009թ. թիվ 05-003-052-006 կադաստրային համարով կատարված պետական գրանցումը վերացնելուն, 0.15 հա հողամասի նկատմամբ Հակոբ Հայրապետյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատաքննություն նշանակելու հարցը

ՊԱՐԶԵՑ`

ՀՀ վարչական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և նշանակել նախնական դատական նիստ՝ այդ մասին պատշաճ կարգով ծանուցելով կողմերին:
Նախնական դատական նիստի ժամանակ՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում, դատարանը պարզեց հայցի առարկան և հիմքերը, վիճելի իրավահարաբերությունները և կիրառման եթակա օրենսդրությունը, ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և դատավարության այլ մասնակիցների կազմը:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննությանը: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով, դատարանը

ՈՐՈՇԵՑ `

Վարչական գործն ըստ հայցի Հակոբ Հայրապետյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե, երրորդ անձինք` Մարտունու համայնքի, Գևորգ Մանուկյանի, Ավետիկ, Շողակաթ, Աննա, Արտաշ և Լաուրա Գասպարյանների, Աիդա Մխիթարյանի, Սամվել, Արփինե, Գեղամ և Հովհաննես Ղազարյանների, Շողիկ Ավետիսյանի` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարտունու ՏՍ-ի կողմից 0.10 հահողամասի նկատմամբ 19.10.2009թ. թիվ 05-003-052-006 կադաստրային համարով կատարված պետական գրանցումը վերացնելուն, 0.15 հա հողամասի նկատմամբ Հակոբ Հայրապետյանի սեփականության իրավունքի գրանցումը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության:
Դատաքննության նիստը տեղի կունենա 2019թ. մայիսի 14-ին, ժամը 14։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, հարկ երրորդ, դատական նիստերի դահլիճ N 23։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։



ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374-10-447121 /221/

Էլ. փոստ`