Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/6665/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

05.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր` «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ

Հասցե` Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Չարենցի փ. 8 ա

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութան, երրորդ անձ՝ «Շեն Հոլդինգ» և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի՝ 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք պատասխանողին 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագան գործողությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Դատաքննության նիստը տեղի կունենա 2019թ. ապրիլի 29-ին, ժամը՝ 14։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23 հասցեում։
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


Դատավոր Ա. Միրզոյանի օգնական` Լ. Բոյաջյան

Գործ թիվ ՎԴ/6665/05/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«27» փետրվարի 2019թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյան, քննարկելով գործն ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութան, երրորդ անձ՝ «Շեն Հոլդինգ» և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի՝ 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք պատասխանողին 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, դատաքննություն նշանակելու հարցը

ՊԱՐԶԵՑ`

ՀՀ վարչական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և նշանակել նախնական դատական նիստ՝ այդ մասին պատշաճ կարգով ծանուցելով կողմերին:
Նախնական դատական նիստի ժամանակ՝ գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում, դատարանը պարզեց հայցի առարկան և հիմքերը, վիճելի իրավահարաբերությունները և կիրառման եթակա օրենսդրությունը, ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և դատավարության այլ մասնակիցների կազմը:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննությանը: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին»:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով, դատարանը

ՈՐՈՇԵՑ `

Վարչական գործն ըստ հայցի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայութան, երրորդ անձ՝ «Շեն Հոլդինգ» և «Էֆֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի, «Արմավիր» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի՝ 19.03.2018թ. «Կատարողական թերթը վերադարձնելու մասին» և 09.04.2018 թվականի «Վարչական բողոքը մերժելու մասին» որոշումներն անվավեր ճանաչելու, որպես հետևանք պատասխանողին 20.02.2018 թվականին տրված և թիվ 983 համարի տակ գրանցամատյանում գրանցված կատարողական մակագրության թերթի հիման վրա վարույթ հարուցելուն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հետագա գործողությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, նշանակել դատաքննության:
Դատաքննության նիստը տեղի կունենա 2019թ. ապրիլի 29-ին, ժամը 14։30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, հարկ երրորդ, դատական նիստերի դահլիճ N 23։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։


ԴԱՏԱՎՈՐ` ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374-10-447121 /221/

Էլ. փոստ`