Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/0267 /02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

05.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ և 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Սևադա Արամի Սեդրակյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Մ. Հերացի փող. 56


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0267/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ընդդեմ Սևադա Սեդրակյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել է նույն քաղաքացիական գործով պատասխանող Սևադա Արամի Սեդրակյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Մ. Հերացի փող. 56.), սակայն ծրարը վերադարձվել է Դատարան` «տեղափոխված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374-262-4-48-47

Էլ. փոստ`