թիվ ԳԴ1/0093 /02/19 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
08.04.2019
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Գառնիկ Զոհրաբյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Պ. Սևակի փող. 2 նրբ. 15 տուն
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ռուզան Ներսիսյանի, երրորդ անձինք՝ Գառնիկ Զոհրաբյանի, Գարիկ Զոհրաբյանի և Գայանե Զոհրաբյանի՝ պարտքը մարելու համար բնակելի տնից պատասխանողի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանաձում տարածելու պահանջների մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ, ինչպես նաև հայցադիմումի և կից ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Գառնիկ Զոհրաբյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, Պ. Սևակի փող. 2 նրբ. 15 տուն), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9
Հեռ..` +374-262-4-48-47
Էլ. փոստ`