Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0478/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր

09.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դավիթ Մարտիրոսյանին
(ք. Երևան, Բ. Մուրադյան փող., 1շ., 48բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Վահագն Ղազարյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Լուսինե Մխիթարյան, Սոնա Մխիթարյան, Վարդան Հայրապետյան, Դավիթ Մարտիրոսյան, Աշոտ Սարգսյան, Բավական Սարգսյան` Կոտայքի մարզի Գառնի գյուղում <<պահեստ-սառնարան>> կոչվող անշարժ գույքից բնեղենով առանձնացված հողամասի և շինության նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասով առոչինչ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 27.05.2019 թվականի ժամը 15:00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/271/

Էլ. փոստ`