թիվ ԳԴ/0470/02/16 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
09.04.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Ալինա Սուրիկի Հայդարցյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կաբելագործների փող. 44շ., 40 բն.
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ.Մինասյան) վարույթում է քննվել <<ԱյԴի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Ալինա Սուրիկի Հայդարցյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ ԳԴ/0470/02/16 քաղաքացիական գործով 02.09.2016 թվականին կայացված վճիռը կողմերի հաշտության համաձայնության հիման վրա վերանայելու մասին դիմումը, որով 20.02.2019 թվականին կայացվել է վճիռ:
Վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել է Ձեզ (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կաբելագործների փող. 44շ. 40 բն.), որը վերադարձել է «տեղափոխված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9
Հեռ..` +374-262-4-48-47
Էլ. փոստ`