թիվ ԵԴ/5613/02/18 քաղաքացիական գործով Վարդան Մելքոնյանին ուղղված դատական ծանուցագիր
09.04.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/5613/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Նարինե Մխիթարյանի՝ ընդդեմ Վարդան Մելքոնյանի՝ հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Վարդան Մելքոնյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Վարդան Մելքոնյանի հաշվառման հասցեն է ԼՂՀ, Մարտակերտի շրջան, գ. Դրմբոն:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 13-ին, ժամը՝ 14:30-ին:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`