Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/ 4082/02/16 քաղաքացիական գործով Նարեկ Մուրադյանին ուղղված դատական ծանուցագիր

09.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/ 4082/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ‹‹Արմենիա Ինշուրանս›› ԱՍՊԸ-ի՝ ընդդեմ Վաչիկ և Նարեկ Մուրադյանների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Նարեկ Մուրադյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Նարեկ Մուրադյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Բաբաջանյան 14 շենք, բն. 3:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 15-ին, ժամը՝ 11:30-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`