Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱՔԴ/0066/04/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

10.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Գեթսեմանի Այգի» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Մ.Ավետիսյան 2 փ., 11ա, 18/

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ԵԱՔԴ/0066/04/17 սնանկության գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ««Գեթսեմանի Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով բաշխման ծրագրի դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» 30.03.2018 թվականի որոշման դեմ:
Պարտապան «Գեթսեմանի Այգի» ՍՊԸ-ի վերջին հայտնի գործունեության վայրը ք.Երևան, Մ.Ավետիսյան 2 փ., 11ա, 18 հասցեն է, սակայն փաստացի գործունեության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`