Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 0801/02/18 քաղաքացիական գործով Կարինե Պետրոսյանին ուղղված դատական ծանուցագիր

11.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 0801/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Երևան համայնքի՝ ընդդեմ Արտավազդ Պետրոսյանի, Լիրա Ոսկանյանի և Կարինե Պետրոսյանի՝ տարածքն ազատելուն և սեփականատիրոջը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Կարինե Պետրոսյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Կարինե Պետրոսյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Միկոյան 11-22:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մայիսի 15-ին, ժամը՝ 11:00-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`