Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1140/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

11.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/1140/02/18

ՈՐՈՇՈՒՄ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ դատավոր Լ. Հովհաննիսյանը
2019 թվականի փետրվարի «18»-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Արփինե Համլետի Բզնունու (անձնագիր՝ AR0333202, տրված՝ 01.06.2017 թվականին, 028-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Կամոյի փողոց, տուն 41, այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Կարեն Հովհաննեսի Բզնունու (մինչամուսնական ազգանունը՝ Մուրադյան) (ՀՀ, Շիրակի մարզ, գ. Գետափ, 2-րդ փողոց, տուն 9, այսուհետ նաև` Պատասխանող)` յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան 30.000-ական ՀՀ դրամի չափով ալիմենտի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործին՝
ՊԱՐԶԵՑԻ
13.11.2018 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է պատասխանող Կարեն Հովհաննեսի Մուրադյանի միջոցներից հօգուտ իրեն բռնագանձել ապրուսի միջոց՝ ալիմենտ երկու երեխաների՝ Հովհաննես Կարենի Բզնունու՝ ծնված 08.06.2004 թվականին և Հասմիկ Կարենի Բզնունու՝ ծնված 16.03.2007 թվականին, համար՝ մինչև նրնաց չափահաս դառնալը՝ կայուն դրամական գումարով՝ յուրաքանչյուր ամիս 30.000-ական ՀՀ դրամի չափով:
Դատարանի 23.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանողն այն ստացել է (փաստաթղթերը համարվել է հանձնված) 16.01.2019 թվականին, սակայն վերջինիս կողմից հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված՝ 09.02.2018 թվականին, ուժի մեջ մտած՝ 09.04.2018 թվականին) 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 16.01.2019 թվականի թիվ 3Ա հրամանով՝ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը ներառյալ գտնվել է ամենամյա հերթական արձակուրդի մեջ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ
1. Թիվ ՇԴ3/1140/02/18 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի ապրիլի 23-ին` ժամը «12:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`