Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/0597/02/18 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

15.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Վահան Կարապետյանին
---------------------------------------------
(ՀՀ, ք.Երևան, Աէրացիա 1/1շ., բն. 26)


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԿԴ1/0597/02/18 քաղաքացիական գործով (ըստ հայցի Վահան Կարապետյանի «Կոտայք» գարեջրերի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` չվճարված վերջնահաշվարկի գումարի բռնագանձման պահանջի մասին) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.12.2018 թվականի վճռի դեմ հայվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Վահան Կարապետյանի «ՀՀ, ք.Երևան, Աէրացիա, 1/1շ., բն. 26» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Չպահանջված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408, 347

Էլ. փոստ`