Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/1137/02/18 քաղաքացիական գործով Սերյոժա Հակոբյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՍԵՐՅՈԺԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, գյուղ Սևակ)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2019 թվականի մարտի 28-ի որոշմամբ թիվ ԱՐԱԴ/1137/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Անգին Հարոյանի ընդդեմ «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք` «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, «Հայր և որդի Ադամյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի, Մուշեղ Նավոյանի, Ջեան_Ֆրանկուս Թչեփիթչյանի, Արթուր Արշակյանի, Հարություն Ադամյանի, Սերյոժա Հակոբյանի, Ֆրիդա Վարդանյանի, «Քաղվերելակմոնտաժնորոգ» փակ բաժնետիրական ընկերության, Մամիկոն Թովմասյանի, «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Աննա Գալոյանի, Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Աշոտ Ծատուրյանի, Աննա Հակոբյանի, Արմինե Սողոմոնյանի, Աշոտ Հակոբյանի, Լևոն Զաքոյանի, Համլետ Չափարյանի, Լյովա Առաքելյանի, Անուշ Աբրահամյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` գործարքը վավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ընդունվել է վարույթ:
Դատարանի որոշմամբ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 02-ին, ժամը 14:00-ին, քաղաք Երևան, Օտյան 53/2 հասցեում:
Դուք՝ որպես երրորդ անձ հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ: 2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենասգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալու դատավարական հետևանքը, մասնավորապես, համաձայն վերոնշյալ հոդվածի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410 742830

Էլ. փոստ`